Գինու սիրահար՝ Արսեն Զադոյանի և Տոսկանայում գինու արտադրող՝ Ռիկարդո Գագլիարդիի ընկերության արդյունքն է Արագ գինին։ Արենի հայկական բնիկ խաղողի սորտից բնական գինին ստեղծվեց հայկական ավանդական և իատալական նորագույն մեթոդների համադրությամբ։ Այս գինին խմորվում և հնեցվում է կարասի մեջ, այնուհետև փոքր-ինչ զտվում, որպեսզի պահպանվեն համային հատկությունները: