+374 10 521 931  /  +374 99 521 931

ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Սույն պայմանները գործում են Invino.am կայքի (այսուհետ՝ «Կայք») և 18 տարին լրացած ֆիզիկական և/կամ իրավաբանական անձանց համար, ովքեր ՀՀ քաղաքացիական օրենսդրության համաձայն, ճանաչվում են որպես քաղաքացիական իրավահարաբերությունների կողմեր (այսուհետ ՝ «Օգտատեր»):
Յուրաքանչյուր անգամ կայքից օգտվելիս, ինչպես նաև գնում կատարելիս՝ Օգտատերը համաձայնում է սույն պայմաններին: Այս պայմաններին անհամաձայնության դեպքում՝ Կայքի օգտագործումը արգելված է:
Ին Վինոն իրավասու է փոխել սույն պայմանները ցանկացած ժամանակ՝ առանց նախապես զգուշացնելու կամ ծանուցելու: Սույն պայմանների փոփոխության դեպքում դրանք անմիջապես ուժի մեջ են մտնում:
Ին Վինոն իրավասու է ՀՀ օրենսդրության համաձայն սահմանափակել կամ դադարեցնել դեպի Կայք մուտքի հնարավորությունը այն ֆիզիկական անձանց և/կամ իրավաբանական անձանց համար, որոնք խախտում են Օգտատիրոչ համար նախատեսված սույն պայմանները:

Ին Վինո Կայքը առցանց վաճառքի համակարգ է, որը թույլ է տալիս Օգտատերերին գնել գինի և այլ ապրանքներ (այսուհետ՝ «Ապրանքներ»):

Ին Վինո ՍՊԸ ՀՀ-ում գրանցված առևտրային կազմակերպություն է:

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Կայքից պատվեր կատարելու դեպքում Օգտատերը պետք է լրացնի իր անձնական և ֆինանսական տվյալները: Այս տեղեկություններն անհրաժեշտ են վճարումն իրականացնելու և պատվերներն ընդունելու համար և անհրաժեշտության դեպքում,  կապ հաստատելու Օգտատիրոչ հետ:

Օգտատերը համաձայնվում են չարտատպել Կայքի էջերը կամ պարունակությունը ՝ առանց Ին Վինոի նախնական գրավոր համաձայնության:

Ին Վինոյի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակներում Օգտատերերը իրավունք չունեն՝

կատարել անօրինական գործողություններ այլ Օգտատերերի նկատմամբ,

խախտել սույն Պայմանները,

խուսափել պատվիրված Ապրանքների համար վճարելուց,

տեղադրել կեղծ տեղեկություններ,

կատարել այնպիսի գործողություններ, որոնք կվտանգեն Կայքի հեղինակությունը:

Օգտատիրոչ անունից Կայքում ցանկացած գործողությունների իրականացումը դիտարկվում է որպես Օգտատիրոչ կողմից պաշտոնական դիմում Ին Վինոյին:

ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Օգտատերը կարող է պատվիրել ապրանքները.

- կայքի միջոցով
Կայքում պատվերը տեղադրելուց հետո Ին Վինոյի աշխատակիցը կկապնվի Օգտատիրոչ հետ առաքման ժամը հաստատելու համար:
- զանգահարելով. +374 10 52 19 31, +374 98 52 19 31 հեռախոսահամարով: Զանգահարելով պատվերներն ընդունվում են աշխատանքային օրերին 11:00 - 20:00:

Միայն ֆիզիկական անձինք են իրավասու կայքում պատվեր տեղադրել: Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցները կարող են պատվիրել զանգահարելով +374 98 52 19 31 հեռախոսահամարով:

ԱՌԱՔՈՒՄ

ԱՌԱՔՈՒՄ ԵՐԵՎԱՆԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԼ ՄԱՐԶԵՐ ԵՎ ԱՐՏԵՐԿԻՐ

Առաքումն իրականացվում է աշխատանքային օրերին 11:00 - 18:00: Պատվերները պետք է գրանցել առաքումից առնվազն 2 ժամ առաջ: Երկուշաբթիից ուրբաթ 16:00 –ից հետո ձևավորված բոլոր պատվերները կառաքվեն հաջորդ աշխատանքային օրը: Շաբաթ և կիրակի օրերին ձևավորված պատվերները կառաքվեն հաջորդ երկուշաբթի:

ՎՃԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿ

- կանխիկ վճարում առաքիչին
- բանկային քարտով առցանց

Յուրաքանչյուր Ապրանքի համար վճարման ենթակա գումարը սահմանված է Ապրանքի նկարագրության մեջ: Ին Վինոն իրավասու է պարբերաբար փոփոխել Ապրանքների գները և/կամ վճարման կարգը՝ դրանք տեղադրելով Կայքում

Վերադարձման կարգ

Գնված ապրանքները չեն կարող վերադարձվել, եթե դրանք առաքվել և ընդունվել են պատվիրատուի կողմից։

Պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել ապրանքներից միայն մինչև առաքման ընդունումը։
Հրաժարվելու պատճառներ կարող են հանդիսանալ ապրանքների անհամապատասխանությունը պատվերին, ապրանքների անորակ կամ վնասված լինելը:

Գնված ապրանքը հետ չի ընդունվում առաքիչի հեռանալուց հետո:

Ներկայումս մենք առաքում ենք կատարում միայն Երևանում։ Հայաստանի այլ մարզեր կամ արտերկիր առաքման հատուկ դեպքերի համար խնդրում ենք զանգահարել կամ ուղարկել հաղորդագրություն [email protected] էլ․ հասցեին: